Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցիալիզմ չէ, թէ սոցիալիզմը չի ծրագրում ու չի
պահանջում այդպիսի «հաւասարութիւն», թէ
հաւասարութիւնը «միակերպութիւն» չէ. թէ
սոցիալիզմի իդէալը՝ մեղուային կամ մրջիւնային
հանրութիւն չէ, այլ մարդ-էակների լաւագոյն
կենակցութիւն՝ մարդկայնօրէն կազմուած ընկերութիւնների
մէջ:

Ուզում եմ յուսալ, թէ իմ ընթերցողը կարիք
չունի այդպիսի հաւաստիացումների: Բայց թերեւս
աւելորդ չլինի ասել մի ուրիշ բան, - այն
որ դասակարգային պայքարը — սոցիալիզմի այսօրուայ
հերթական ու գլխաւոր անելիքը - չի
սպառում սոցիալիստական վարդապետութեան
ամբողջ իդէոլոգիան:

Սահմանափակ ու գռեհիկ հասկացողութիւն
ունեն սոցիալիզմի մասին նրանք, որոնք կարծում
են, թէ նրա միակ նպատակն է ազատել ընչազուրկ
աշխատաւորութիւնը կապիտալի շահագործումից:
Սոցիալիստական շարժումը շատ աւելի
խոր ու բարդ երեւոյթ է, սոցիալիզմը մի ուրոյն
ու ամբողջացած կուլտուրա է, դաւանանք է,
կրօնք է, որ ընդգրկում է մարդկային կեանքի
բոլոր կողմերը, գալիս է վերաշինելու ընկերային
կազմը ամբողջութիւն, պատասխան ու բաւարարութիւն
տալու մարդկային ընկերութիւնների բոլոր
պահանջներին... Պրոլետարիատի դասակարգային
ազատագրումը սոցիալիզմի պահանջներից
մէկն է միայն, — ճիշդ ամէնից աւելի հասունա–