Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասնելու համար... Գուցէ եւ այդպէս է։

Անկեղծ են թէ ոչ ռուս բոլշեւիկները, —
էական չէ մեզ հետաքրքրող խնդիրը լուսաբանելու
համար: էականն այն է, որ սոցիալիստական
բանակի մաքսիմալիստական թեւը — այն իսկ
թեւը, որ ամէնից հեռու է գնում իր պահանջների
մէջ, ամէնից աւելի անհաշտ է հակառակորդի
հանդէպ ու ամէնից քիչ ընդունակ կոմպրոմիսների,-
այսօր այդ թեւը ազգութիւնների հետ է
եւ ոչ նրանց դէմ: Սա՛ է էականը:

Եթէ Մոսկուայի վարիչները անում են այդ.
հակառակ իրանց ցանկութեան - սա մի նոր ու
շատ զօրաւոր ապացոյց է իմ թէզի ճշմարտութիւնը
հաստատելու համար: Եթէ մի սոցիալիստական
կառավարութիւն - ճիչդ այնպէս, ինչպէս
բուրժուական կառավարութիւնները ու դեռ
մի քիչ էլ աւելի - հարկադրուած է պաշտպան
կանգնելու (կամ պաշտպանութիւն ցուցադրելու)
ազգութիւնների ազգայնօրէն ապրելու իրաւունքներին,
ապա ուրեմն կայ մի ուժ, որ վեր է
կառավարութիւններից, նրանց անմիջական կամ հեռաւոր
դիտաւորութիւններից:

Եւ այդ ուժը սոցիալիստական միտքն է ու
սոցիալիստական խիղճը:

Սոցիալիստը դասակարգային եռուզեռի մէջ
կարող է մոռացութեան տալ, անտես թողնել ազզային
դատը: Բայց ամէն անգամ, երբ հարկադրուած
է լինում ուշադրութեան առնելու այն եւ