Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լակէտ, մի ընդհանուր չափանիշ, որպէսզի կարողանանք
հասկանալ իրար:

Սկսեմ մի քիչ հեռուից:

Մարդը սոցիալական կենդանիներից է: Իր
նիւթական ու ոչ—նիւթական բապմազան կարիքները
բաւարարելու համար, մարզը հարկադրւած՛
է բարդ ու բազմանդամ միութիւններ կազմել,
ընկերային կեանքով ապրել։ Եւ պատմութիւնը
ուրիշ բան չէ, քան այդ ընկերութիւնների
աստիճանաբար զարգացումը, ձեւաւորումը
ու ձեւափոխումը:

Ընկերային կեանքը հարկադր՛ում է մարդանհատին
յարմարուելու իր ընկեր—կենակիցներին,
ուրեմն եւ որոշ չափով կաշկանդում է անհատի
բացարձակ ազատութիւնը, զրկանքների է
ենթարկում ու զոհաբերութիւններ պահանջում՝
ընկերութեան գոյութիւնն ու բարգաւաճումը
ապահովելու համար:

Բայց որովհետեւ ինքը ընկերութիւնը -
վերջի հաշուին - ունի մի նպատակ միայն՝ հոգալ
մարդ—անհատի կարիքները եւ գնահատելի է
այնչափ, որչափ հասնում է այդ նպատակին,
ուստի եւ ամէնից լաւ կազմակերպուած ընկերութիւնը
ա՛յն է, որը ամէնից աւելի - ըստ բանակի
ու ըստ որակի - բաւարարում է իր անդամներին,
մարդ—անհատներին:

Ամէն մի երեւոյթ, որ ուժեղացնում է հաւանական
օրգանիզմը, հարստացնում է հանրային