Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոնաւորած հանրային կեանքի մէջ մարդ—անհատի
կարիճները ամենամեծ չափերով հոգալու
համար - սա՛ է առաջադիմութիւնը, առաջադիմութեան
նպատակը, բովանդակութիւնն ու չափանիշը:

Ամէն մի պատմական երեւոյթ - ուրեմն եւ
ազգ երեւոյթը - պէտք է գնահատել, ողջունել
կամ դատապարտել այս տեսակէտից:

III


Արդ՝ առաջադիմակա՞ն թէ յետադիմական
գործօն է ազգը:

Դարձեալ մի շեղում պիտի անեմ ու նկատեմ,
որ սքոլաստիկան հարց չէ սա, պարապ մտքի
մարզանք, - ոչ, կեանքի խնդիր է, որ պիտի
լուծուի:

Ազգերը գոյութիւն ունեն ու մշտական պայքարի
մէջ են գոյութեան համար: Ամէն մարդ
ինքը պատկանում է ոեւէ ազգի, ինքը անհատապէս
պայքարի մէջ է, պայքարի առարկայ է ու
ենթակայ, գործող ու գործի հետեւանքները կրող -
ուղի թէ չուզի:

Ամէն մի ազգային միութիւն, ամէն օր ու
շարունակ, ենթակայ է - աւելի կամ պակաս
չափերով - երկու կարգի ազդեցութիւնների,
երկու հակադիր, միմեանց հետ մրցող ոյժերի: