Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ հին ժամանակներում, երբ բացակայում
էին հաղորդակցութեան մատչելի միջոցներ եւ
հաղորդակցուելու կարիքն էլ չնչին էր, երբ
մարդկութիւնը ապրում էր միմեանցից կտրուած,
անջատ հատուածներով (ինչպէս ապրում են այսօր
վայրենի ժողովուրդները Ափրիկէի խորքերում
կամ Մեծ Ովկիանոսի կղզիների վրայ), -
այն հին ժամանակները թերեւս գոյութիւն ունէին
ցեղային ինքնատիպ, անխառն ու որոշակի սահմանուած
ցեղային միութիւններ:

Բայց այն հին ժամանակներում (ինչպէս ներկայում
վայրենիների մէջ) ազգեր չկային, ազգային
հաւաքականութիւններ դեռ չէին կազմւած:
Ազգերը ծնունդ են առել միայն պատմական
շրջանում, քաղաքակրթութեան որոշ բարձրութեան
վրայ,— այսինքն՝ այն ժամանակ, երբ
վաղուց արդէն խախտուած էին ցեղային միութունները:

Եւ այսոր, ցեղային կազմը ինքնըստինքեան
չի կարող բացատրել «ազգի» էութիւնը եւ առաւել
եւս չի կարող սահմանել «ազգ» գաղափարը:

Ցեղը ազգ չէ եւ ոչ էլ ազգը՝ ցեղ։

II


Եւրոպական լեզուների մէջ «ազգ» բառին
տրւում է յաճախ պետական իմաստ. ազգը (ֆը–