Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջը - այն բոլոր տարրերին, որոնցից կազմւում
է հայ ազգութիւնը, զարգացնել ու ամրացնել իմ
ազգային գիտակցութիւնը, ըմբոստանալ ամէն
մի ոտնձյգութեան դէմ, կռուի բռնուել ամէն մի
հակառակ ոյժի հետ:

Տեսականօրէն կարելի է ենթադրել եւ մի
երրորդ ընթացք, - այսինքն՝ կորցնելով աստիճանաբար
իմ հայկական առանձնայատկութիւնները,
կարող եմ չիւրացնել ռուսական կամ թուրքական
առանձնայատկութիւններ, այլ ապազգայնանալ,
բառի լայն իմաստով, միջազգայնանալ
դառնալ սոսկ մարդ, ազատ որեւէ ազգային
պատկանելութիւնից:

Տեսականօրէն ենթադրելի է, բայց իրականութիան
մէջ անկարելի բան է սա: Իրականութեան
մէջ ամէն մի անհատի ու ամէն մի խմբակցութեան
ապազգայնացումը ուրիշ բան չէ, քան
աստիճանական ձուլում ոեւէ ուրիշ ուղղութեան
մէջ:

Եւ ուրիշ կերպ չի կարող լինել:

Չէ՞ որ - օրինակի համար ես պիտի խօսեմ
որեւէ լեզու: Եթէ, չեմ խօսում հայերէն, պիտի
խօսեմ ռուսերէն, թուրքերէն կամ մի այլ լեզու,
որովհետեւ միջազգային, հանուր մարդկային
քեզ ու գոյութիւն չունի (էսպերանտոն լեզու չէ,
ինչպէս կաշխատեմ բացատրել մի քիչ յետոյ):
Կարելի է առարկել, որ ես կարող եմ խօսել ե՛ւ
հայերէն, եւ ռուսերէն... Բայց, նախ որ, իմ