Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսել, ոչ էլ նախապատրաստել — իմ ընտրութիւնից
ու այսօրուայ բռնած ընթացքից դուրս
է այդ ելքը։

Երեք պրոցեսներն էլ կատարւում են իրականութեան
մէջ: Բայց ընտրութիւն ես կարող եմ
անել միայն առաջին երկուսի միջեւ, այստեղ
արտայայտել իմ գիտակցութիւնն ու կամքը, յարել
մէկին կամ միաին, ինքնորոշուել այս կամ
այն ուղղութեամբ:

Սա ես կարող եմ անել ու որոշ շափով յաջողել:

Իմ գիտակցութիւնն ու կամքը եւ սրանց մանր
ու խոշոր արտայայտութիւնները - կենսական
գործօններ են, որ անդրադառնում են երեւոյթների
ընթացքի վրայ, ոյժ են տալիս այս կամ այն
պրոցեսին:

Հային հայ մնալը կամ աստիճանաբար ռուսանալու
ու թուրքանալու ճամբով գնալը - կախուած
է մասամբ եւ ինձանից, իմ ցանկութիւնից
ու ընտրութիւնից։

Փորձեմ պարզել միտքս՝ դիտմամբ խտացրած
ու գռեհկացրած օրինակներով:

Ես կարող եմ իմ անուան «ունի» վերջաւորութիւնը
փոխել «ով»ի կամ «օդլի»ի: Կարող եմ
ամուսնանալ ռուս կամ թուրք, աղջկայ հետ, խաոբն,
կէս-Հայ սերունդ տալ, իմ զաւակների անունը
Բորիս կամ Ջումշուդ, Օլգա կամ կամ Նազլու
գնել։ Կարող եմ թուրքերի հետ գնալ աղօթելու