Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րին՝ Աստղկայ բերդը, ուր արշալոյսին իջնում
է հանգստանալու Արուսեակը, ինչպէս վերջալոյսին
վառւում է Արագածի գլխին Լուսաւորչայ
կանթեղը. ահա՛ գիներփուկների անուշ բոյրի մէջ
դարերով նիրհած Վարագայ վանքը, ուր Խրիմեան
Հայրիկը իր փոքրիկ մամուլն հաստատեց,
երազեց ու աշխատեց Նոր Հայաստանի համար,
ահա՛ Հայոց Ձորը, մեր նախահայրերի առաջի
իջեւանը ու իր խոժոռ, տիտանական բերդը, որ
շինեց ազատասէր Հայկ նահապետը՝ բաբելոնեան
բռնակալի դէմ. ահա՛ Նարեկը ու Առտէր կղզին,
ուր ճզնեց, աղօթեց ու գրեց իր աստուաշունչ
խօսքը, Նարեկացի Գրիգորը. ահա՛ Գրգուռն ու
կոնաձեւ Նեմրութը, ուր Աղբիւր—Սերոբը զէնք
բարձրացրեց քրդական բռնութիւնների եւ օսմանեան
տիրապետութեան դէմ. ահա՛ Տարօնի
փարթամ Հովիտը, հարաւ–արեւմտեան Հայաստանի
Այրարատը, Մամիկոնեան տոհմի ու Խորենացու
հայրենիքը. ահա՛ Մուրադատու Մշոյ
Սուլթան Սուրբ կարապետը, աշխարհի չորս կողմը
ցրուած հայ մարդկանց ուխտատեղին. ահա
Կարնոյ լեռնադաշտը, Հայաստանի Միջնաբերդը,
Փոքր Ասիայի կտուրը, ուր ծնունդ են առնում
ու տանում իրանց ջրերը - հարաւ եւ հիւսիս,
արեւելք ու արեւմուտք - պատմական մեծ՛
գետերը, հին ու հնագոյն քաղաքակրթութեան
ճամբաները...

Այս կարող եմ անել ես: