Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանաերէն nation, լատինական nation բառից) հասկացւում
է իբրեւ պետութիւն կազմող ժողովուրդ,
պետութեան քաղաքացիների կամ հպատակների
հաւաքականութիւն:

Գազափարների մէջ տարբերութիւն մտցնէլու
համար 18րգ դարի վերջերում, ֆրանսիական մեծ
յեղափոխութեան ժամանակ, գործածութեան մէջ
դրուեց «ազգութիւն» բառը, — nationalite (national
բառից, որ ինքը nation ածականն է): Իսկ
նորերումս գիտնականները (R. Yohannet) յօրինել
էն նոյնիսկ nationalitaire ածականը` national
ածականից տարբերելու համար:

Բայց բառերի ձեւափոխումը չի վերագրել
գաղափարների շփոթը: Այսօր Էլ nationalite բառը
չունի հայերէն «ազգի» իմաստը, այսինքն՝ չի
նշանակում մարդկային մի ուրոյն միութիւն, այլ
նշանակում է՝ կամ nationին պատկանող յատկութիւնների
գումար կամ նոյնինքը nation: Իսկ nationի
իմաստը մնում է նոյնը, ինչ եղել է 18րդ
դարում, այսինքն՝ պետութիւն կազմող մարդկանց
հաւաքականութիւն: Կան հեղինակներ
(Ramsay Muir), որոնք այսօր էլ ոչ մի տարբերութիւն
չեն գնում nation ու nationalite (ազգ ու
ազգութիւն) բառերի միջեւ: Իսկ Encyclopaedia
Britanicaն (աշխարհահռչակ Բրիտանական Բառարանը)
ազգութիւն բառին (անգլիերէն՝ nationality)
տալիս է — իբրեւ առաջի մեկնութիւն —
ճիշդ նոյն իմաստը, ինչ որ ունի ֆրանաիական
nationը: