Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու ճանապարհներից ո՞րը ընտրեմ ու
յետոյ՝ ի՞նչ ուղղութեամբ ինքնորոշուեմ
քաղաքականապէս:

Կարող եմ՝ միանալով ինձ պէս մտածող ու
իմ ցանկութիւնները ունեցող ուրիշ հայ մարդկանց
հետ, կազմել քաղաքական ու յեղափոխական
կուսակցութիւններ, դաւադրել օտար տիրապետութեան
դէմ, բացայայտ ու գաղտնի պրոպագանդ,
անել, դրամ ու զէնք հաւաքել, մարտական
խմբեր պատրաստել, ապստամբել ու՝ յանուն
արդարութեան ու իրաւունքի՝ քաղաքակիրթ
մարդկութիւնը ինձ օգնութեան կանչել:

Կարող եմ անել եւ հակառակը. քարոզել իմ
հայրենակիցներին ու ազգակիցներին, որ
քաղաքականապէս ազատագրուելու ծրագիրը խենթ ու
խելառների զառանցանք է, կորստաբեր
արկածախնդրութիւն է եւ որ իմաստութիւնը սուս
անելու եւ հնազանդ լինելու մէջն է։ Կարող եմ
ընկերութիւններ կազմել, լրագրեր հիմնել ու
դասախօսութիւններ անել իմ այս տեսակէտը
ժողովրդականացնէլու համար: Կարող եմ շարադրել
ամենահպատակ ուղերձներ, ինձ պէս իմաստունների
ու ազգի երեւելիների ստորագրութիւնները
հաւաքել, ներկայացնել բարեխնամ
Ցարին կամ բարեխնամ Սուլթանին, հաւաստիացնելով
որ իմ ամենամեծ երջանկութիւնը ու
միակ բաղձանքն է՝ ընդմիշտ հպատակ մնալ հզօր
ռուսին կամ մարդասէր, աստուածավախ