թուրքին եւ խնդրել միաժամանակ, որ Ցարը կամ Սուլթանը ողորմածաբար հրամայեն իրանց դահիճներին՝ կտրել խռովարարների յիմար գլուխները...
Վերջապէս ո՞րն անեմ ես — հա՞յ մնամ, թէ՞ թուրքանամ կամ ռուսանամ (ազգայնօրէն ու պեկանօրէն)...
V
Կեանքի անբարեյաջող պայմանները, արտաքին ոյժերն ու ճնշումները կարող են կաշկանդել կամ դժուարացնել մարդու ազատ ընտրութիւնը, մղել նրան հակառակ իր կամքին, այս կամ այն կողմը։
Ես ուզում եմ հայախօս մնալ - սա է իմ ցանկութիւնը, ընտրութիւնը, պահանջը: Բայց ինձ ասում են. եթէ ուզում ես պետական պաշտօն ստանալ, պէտք է լաւ ռուսերէն գիտենաս. կամ, եթէ ուզում ես ապրանք ծախել ինձ, պէտք է ընտիր թուրքերէն խօսես հետս:
Ռուսերէնն ու թուրքերէնը գալիս են խեղդելու իմ հայերէնը:
Ինչ անեմ ես, ի՞նչ դիրք բռնեմ - պայքարե՞մ թէ տեղի տամ:
Պայքարը պահանջում է ոյժերի լարում ու