Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպառում, հարկադրում է զրկանքների ու
զոհաբերութիւնների... Յանուն ինչի՞ դժուարացնեմ
իմ կեանքը կամ վտանգեմ բարեկեցութիւնս:

Յիշեցնեմ, որ ազգութեան դէմ արտայայտնուողների
սովորական առարկութիւններից մէկն
էլ այն է, որ ազգերի անջատ գոյութիւնը պատճառ
է դառնում մշտական ու անվերջ պայքարների:

Անշուշտ այդպէս է, քանի կան տարբեր ազգեր,
անհրաժեշտօրէն պիտի լինի նաեւ ազգային
պայքար: Բայց մի թէ առարկութիւն է սա:

Որպէսզի հետագայում հարկադրուած չլինեմ
վերադառնալու նոյն խնդրին, այստեղ եւեթ
ասեմ մի քանի խօսք պայբարի մասին:

Եթէ ուզենանք վերացնել ասպարէզից պայքարը,
պէտք է վերացնենք կեանքը առհասարակ,
որովհետեւ ինքը կեանքը ուրիշ բան չէ, քան անընդհատ
պայքար։ Կենսական բոլոր երեւոյթները
ըստ էութեան պայքարի երեւոյթներ են:
Պայքարը կեանքի հիմնական ու անհրաժեշտ պայմանն
է - առանց պայքարի չկայ կեանք ու մանաւանդ
առաջդիմութիան: Անպայքար գոյութիւնը
գերեզմանումն է (ու այն էլ մարդու համար
միայն, որովհետեւ գերեզմանի խորքերումն
էլ շարունակւում է պայքարը, թէեւ. պայքարողը
մարդը չէ այլեւս):

Ընկերային, կենսաբանական ու նոյնիսկ ոչ
օրգանական կեանքի ամէն մի երեւոյթ պայքա-