Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ ոք չի ասում, որովհետեւ դա կը նշանակէր
ժխտել ու բացասել կեանքը առհասարակ:

Ազգը (պայքարի տեսակէտից, բացառութիւն
չի կազմում կենսական միւս երեւոյթների շարժում:

Կարելի է ու պէ՛տք է ըմբոստանալ պայքարի
այս կամ այն ձեւի, այս կամ այն արտայայտութեան
դէմ (խօսքս ընկերային երեւոյթների մասին
է, ի հարկէ - միւս կարգի երեւոյթները ենթակայ
չեն մարդու կամքին ու ընտրութեան),
բայց ոչ պայքարի դէմ առհասարակ: Մտքի
կատարեալ շփոթութիւն կը լինէր՝ դատապարտելի
յայտարարել այս կամ այն երեւոյթը այն պատճառով
միայն, որ նա ծնունդ է տալիս պայքարի:

Ճիշդ է, ազգերի պայքարը կարող է ստանալ
այնպիսի ձեւեր, որ կորստաբեր են թէ՛ պայքարող
ազգութիւնների եւ թէ, ամբողջ մարդկութեան
համար, բայց սա պատճառ չէ, ոք դատապարտուի
ազգ-երեւոյթը ինքնըստինքեան կամ
ազգային պայքարը ընդհանրապէս:

Օջախի կրակը կարող է հրդեհի վերածուել
ու այրել, ոչնչացնել մի ամբողջ քաղաք: Մարդիկ
օրէնքներ են սահմանում ու միջոցներ ձեռնարկում՝
հրդեհի առաջն առնելու կամ նրա դէմ
կռուելու համար: Սա հասկանալի է, նպատակայարմար
ու անհրաժեշտ: Բայց ոչ ոք մտքով չի
անցկացնում՝ հրդեհի երկիւղից՝ հանգցնել օջախների
կրակը կամ դժգոհել, որ կրակը այրե-