Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շինարար է նոյնպէս ռուսական թատրոնի
պայքարը ֆրանսիականի դէմ:

Ֆրանսիացուն պէտք է, որ ռուսը իր ռուսական
խօսքն ասի ու հակադրի ֆրանսիականին:
Ֆրանսիական թատրոնը՝ ռուսականի ազդեցութեան
տակ՝ չի ռուսանայ, ի հարկէ, չի մոռանայ
Մոլիերից, Տալմայիդ ու Ռաչելից ժառանգած
աւանդութիւնները, կը մնայ ֆրանսիական: Բայց
մոսկուացիների ասպարէզ գալը նոր հեռանկարներ
կը ցուցադրի, նոր ճանապարհներ կը բանայ,
կեանք ու աշխոյժ կը ներշնչի, կը հարկադրի
ստեղծագործելու, որոնելու ու գտնելու գեղարուեստական
նոր ձեւեր, չի թողնի, որ քարանայ
մէկ անգամ մշակուած ձեւերի մէջ - ինչպէս
քարացած էր դարեր շարունակ շինական
գեղարուեստն ու արհեստը:

Այս պայքարից շահում է ե՛ւ ֆրանսիացին,
ե՛ւ ռուսը, ե՛ւ ես - որ ոչ ֆրանսիացի եմ, ոչ էլ
ռուս, բայց որոշ չափով մասնակից եմ համամարդկային
կեանքին, վայելում եմ քաղաքակրթութեան
բարիքները:

Աւելորդ եմ համարում երկարացնել այս ուղղութեամբ։
Պայքարի փաստը ինքնըստիքեան՝
առարկութիւն չէ ազգերի դէմ - պայքարը կարող
է դրական, ե՛ւ բացասական (աւելի
դրական, քան բացասական): Պէտք է ուրեմն որոնել
ուրիշ հիմնաւորումներ՝ ազգ—երեւոյթը
գնահատելու համար: