Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերեւում փորձ արի ուրուագծելու, թէ ինչ
ճանապարհներով ամրապնդւում է, ինքնհաստատւում
կամ ընդհակառակը կազմալուծւում,
ապազգայնանում ոեւէ ազգ:

Չէ՞տք է արդեօք աւելացնել, որ իմ գծածը
սխեմաներ են միայն եւ ո՛չ կենսական ծրագրեր:
Իրականութեան մէջ կարելի չէ - եւ ոչ էլ պէտք
կայ - հետեւել բառացիօրէն այդ զտուած ու
խիստ միակողմանի սխեմաներին:

Հասկանալի է, որ իմ տղին աստիճանաբար
թուրքացնելու կամ թուրքանալու ճամբին վրայ
դնելու համար անհրաժեշտ չէ, որ անունը անպատճառ
Մահմէդ դնեմ (Արամը նոյնպէս կարող
է թուրքանալ) եւ ռուսացնելու համար բնաւ կարիք
չկայ, որ ծննդեան տօնը անպատճառ Դեկտ.
25ին տօնել տամ (սուրբ Սարգիսի պասը պահողն
էլ կարող է ռուսանալ): Միւս կողմից, հայ մնալու
համար անհրաժեշտ չէ - ոչ էլ նպատակայարմար -
որ շուրջս շինական պարիսպ քաշեմ,
զրկեմ ինձ ու իմ ազղակիցներին Նասբեդդին Հոջայի
այնքան համով զրոյցներից ու Ֆ. Շալեապինի
ա՛յնքան գեղեցիկ երգերից:

Ասի արդէն, որ Հասանի ու Իվանի հետ կենակցելն
ու գործակցելը ոչ միայն անխուսափելի,
այլեւ շա՛տ կարեւոր բան է հենց իրան Արամի
համար, - այդ չէ խնդիրը: Ամբողջ խնդիրը
նրանումն է, թէ այդ միջազգային, հանուր մարդկային
կենակցութեան մէջ ո՞րը պէտք է համարել