Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրանսիացու համար la nation francaise ասել
է պարզապէս ֆրանսիահպատակ ժողովուրդ եւ le
francais — ֆրանսիական հանրապետութեան քաղաքացի:
Ազգութիւնը որոշւում է պետական
պատկանելիութիւնով:

Բառի այս իմաստով, մինչեւ 1918 թուականը
հայ ազգը գոյութիւն չունէր, ինչպէս գոյութիւն
չունէր նաեւ հայ մարդը. ֆրանսիացու համար
տաճկահայը le ture էր, ռուսահայը՝ le russe եւ
պարսկահայը՝ le persan:

Տարիներ առաջ ես փորձ եմ արել բացատրելու
մի ոչ—տգէտ ֆրանսիացու, որ հայ եմ, ռուս
չեմ,— եւ յաջողութիւն չեմ ունեցել: Ազգութեան
գաղափարը, նոյնիսկ ծագումը ֆրանսիացին
կապում է անքակտելիօրէն պետական գաղափարի
հետ:

Փարիզի ոստիկանութիւնը մի յատուկ բաժանմունք
ունի, ուր պարտաւոր են արձանագրուել
բոլոր օտարականները: Այդ հիմնարկութեան
մէջ ձեր nationaliteն արձանագրւում է ըստ
ձեր անցագրի, որ պետութեան անցագիր որ ունիք
ձեռներումդ, այն ազգութեան էլ պատկանում էք:

Վերսայլի գաշնագրով հիմնագրուած la Ligue
des Nationsը իրօք nationների (ազգերի) դաշնակցութիւն:
չէ, այլ պետութիւնների դաշնակցութիւն:
Եթէ այդպէս չլինէր, Լիգին չէին մասնակցի
հարաւային Ափրիկէի կամ Զուիցերիական
դաշնակցութիւնները, չէին հրաւիրուի մաս–