Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաժանումները, ժողովուրդները ապադասակարգայնանան
կամ՝ ուրիշ խօսքերով՝ կազմեն մի
հատիկ աշխատաւոր դասակարգ: Իմ խորին համոզումով՝
ոչինչ չեն կորցնի ու շատ բան կը շահեն:

Ի՞նչ կը կորցնեն մարդ—անհատն ու մարդկութիւնը,
իբրեւ հաւաքականութիւն, եթէ հնարաւորութիւն
գտնուի կազմակերպել քաղաքական
կեանքը այնպէս, որ վերանան ասպարէզից բոլոր
պետական բաժանումները, բոլոր պետութիւնները՝
իրանց կենտրոնացրած բարդ մեքանիզմներով,
օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններով
(պարլամենտներով ու կառավարութիւններով),
իրանդ բանակներով, դատարաններով, ոստիկանութիւններով
ու բանտերով եւ տեղի տան ինքնավար
համայնքների մի ընդարձակ Դաշնակցութեան:
Իմ խորին համոզումով՝ ոչինչ չեն կորցնի
ու շատ բան կը շահեն:

Կարո՞ղ եմ ասել նոյնը եւ ազգերի վերաբերմամբ։

Կարո՞ղ եմ ասել, թէ ազգային բաժանումները
նոյնպէս չարիք են - թերեւս անխուսափելի
ու նոյնիսկ անհրաժեշտ պատմական որոշ պայմանների
մէջ - բայց եւ այնպէս՝ չարիք:

Կարո՞ղ եմ ասել, թէ մարդ—անհատն ու
մարդկութիւնը ոչինչ չեն կորցնի ու դեռ մի բան
շահած կը լինեն, եթէ վերանան բոլոր ազգային
բաժանումները ու ամբողջ մարդկութիւնը ձուլ–