Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանսիական գրականութիւն, ոչ միայն անգլիական
առանց ֆրանսիականի կամ միայն ֆրանսիական
առանց անգլիականի:

Հեղինակների թիւը ու հրատարակուած գրքերի
քանակը կը մնային նոյնը. բայց երկու
տարբեր գրականութիւնների, - այսինքն երկու
տարբեր մշակութային արժէքների փոխարէն
կունենայինք մէկը միայն: Տարակոյս չկայ, որ
այդպէս կը լինէր, որովհետեւ ծաւալով կրկնապատկաած
անգլիական գրականութիւնը կը մնար
այնուամենայնիւ անգլիական ու ծաւալով կրկնապատուած
ֆրանսիականը՝ այնուամենայնիւ
ֆրանսիական:

Չէինք ունենայ Չօսեր ու Ռաբլէ, Շէքսպիր
ու Մոլիեր, Սվիֆթ ու Վոլտեր, Բայրըն ու Լամարտին,
Շելլի ու Բերանժէ, Վաշտեր Սկոտ ու
Վ. Հիւղո, Դիկկենս ու Բալզակ, Ուալդ ու Մոպասան...
այլ կունենայինք երկու Չօսեր (առանց
Ռաբլէի), երկու Շէքսպիր (առանց Մոլիերի)
եւ այլն, կամ՝ հակառակը՝ երկու Ռաբլէ
(առանց Չօսերի), երկու Մոլիեր (առանց Շէքսպիրի)
եւ այլն:

Իմ գրադարանի մէջ եւ ունեմ այսօր մի պատմական
վէպ՝ «Քվենտին Դորվարդ», որ գրել է
անգլիացի Վ. Սկոտր եւ մի ուրիշ պատմական
վէպ՝ «Փարիզի Աստուածամայրը», որ գրել է
Ֆրանսիացի Վ. Հիւդոն: Եթէ ֆրանսիական ազգը
գոյութիւն չուներ (օրինակ՝ լուծուած լինէր