Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակցելու Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգները,
եւ, դրան հակառակ, կը հրաւիրուէին
իրլանդացիները, ֆլամանղները, հրեաները, բասկերը,
որոնը «ազգեր» են, թէեւ պետութիւներ
չեն կազմում։

Գաղափարների շփոթը բխում է այն սխալ
ենթադրութիւնից, թէ ամէն մի ազգ կազմում է
մի առանձին պետութիւն եւ ամէն մի պետութիւն
կազմուած է մի առանձին ազգից, — այսինքն՝
պետութիւնը ուրիշ բան չէ, քած կազմակերպուած
ազգ եւ ազգը ուրիշ բան չէ քան պետական
միութիւն:

Իրականութիւնը այդ չէ, սակայն։

Անշուշտ, կան պետութիւններ ու ազգեր (եւ
դա մեծ բախտաւորութիւն է), որ բաւականին
մօտ են այդ իդէալական տիպին: Օրինակ՝ Ֆրանսիան,
Իտալիան, Սպանիան, Շուէդիան, Նորվեգիան...
Այս պետութիւնները կարելի է անուանել —
աւելի կամ պակաս վերապահումներով
ազգային կամ միազգեան պետութիւններ։ Կարելի
է ասել,— դարձեալ որոշ վերապահումներով,
— Ֆրանսիան կամ Շուկդիան կազմող քաղաքացիները
պատկանում են համարեա ամբողջովին
ֆրանսիական եւ շուէդական ազգերին։ Եւ միւս
կողմից, ֆրանսիական ու շուէդական ազգերը
կազմող համարեա բոլոր զանգուածները մտնում
են ֆրանսիական ու շուէդական պետութիւնների
մէջ: