Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քվեբեկի մետէորոլոգիական կայանը (ենթադրում
եմ թէ այդպիսի մի հիմնարկութին պիտի
լինի կանադայի մայրաքաղաքում) նախազգուշացնելու
է Ատլանտեան օվկիանում գտնուող բոլոր
ազգի նաւերը, թէ Գրենլանդիայի ափերից,
հիւսիս—արեւելեան ուղղութեամբ, առաջանում է
մի ահարկու փոթորիկ. եթէ էյֆելեան աշտարակի
գագաթից լուր պէտք է տալ աշխարհի չորս
կողմը, թէ Վերսայլում կնքուեց խաղաղութեան
գալն Գերմանիայի հետ. եթէ գերման վիճակագիրները
ուզում են հովացնել իրանց հայրենակիցների
այրուած սրտերը, յայտարարելով ի գիտութիւն
ամէնքի, որ ծննդաբերութիւնը Ֆրանսիայում
1922 թուականին կէս տոկոսով պակաս
է եղել, քան նախորդ տարին. եթէ... Այս «եթէ»ների
շաքը ընթերցողը ինքը կարող է երկարացնել՝
յօգուտ էսպերանտոյի՝ որքան կամենայ:
Ակներեւ է ու անհերրելի, որ այս կարգի
պէտքերի համար էսպերանտոն միանգամայն բաւարար
ու շատ նպատակայարմար միջոց է հաղորդակցութեան:

Բայց ակներեւ է եւ այն, որ որքան էլ երկարացուի
չարքը, այնուամենայնիւ դուրսը կը մնայ
ապրումների մի ամբողջ աշխարհ, հաղորդակցւելու
մի ծով—կարիք, որի հանդէպ անզօր է էսպերանտոն:

Կարո՞ղ էր Գրիգոր Նտրեկացին ուղղել Աստծիւն
իր սրտի ողբը էսպերանտօ լեզուով։ Մեր