Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ սիրելի սըր Ջօն ֆալստաֆը կարո՞ղ էր
պատմել այդ լեզուով իր քաջագործութիւնները
եւ ինչ կը մնար խեղճ Ֆալստաֆից (եթէ նա
ներկայանար ընթերցողին էսպերանտիստների
բառարանից քաշած, անգիր արած բառերով։ Կարո՞ղ
էր Հայնէն գրել իր ա՜յնքան սրտառուչ,
այնքան գողտրիկ երգերը էսպերանտօ լեզուով:
Այդ միջազգայնականի շինծու բառերը ու արհեսկանօրէն
կազմուած քերականութիւնը կարո՞ղ
էին արտայայտել բանաստեղծի յուզումը, մտքի
նրբութիւնները, պատկերների գունաւորումը ու
արթնացնել մտքերի եւ պատկերների այն բարդ
շաղկապումները, որոնց մէջն է խօսքի ոյժն ու
ազդելու կարողութիւնը...

Մի՛ ասէք, թէ սրանք բանաստեղծներ են ու
իրանց խօսքը բանաստեղծական Է:

Կենդանի խօսքը բանաստեղծական է առհասարակ
ու ամէն մի մարդ՝ խօսելիս՝ բանաստեղծում
է անգիտակցաբար, աւելի կամ պակաս չափով
(նայած խառնուածքին): Բանաստեղծօրէն
արտայայտուելու կարիքն ու ընդունակութինը
հիմնական յատկութիւններից մէկն է մարդու,
նոյնիսկ չոր գիտնականների ու տրամաբանող
փիլիսոփաների, — մի թուլութիւն՝ եթէ ուզում
էք՝ որից ազատ չեն նոյնիսկ ատամնաբոյժերը:
Խօսբը պարունակում է իր մէջ ոչ միայն վերացական
գաղափար, այլ նաեւ, կենդանի պատկեր
ու հոգեկան ապրում. յուզմունքի ծնունդ է խօսքը
ու յուզմունքի աղբիւր: