Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յակապ յիշոցներով՝ մէկը միւսից պատկերաւոր,
մէկը միւսից շշմեցուցիչ: Կարո՞ղ է այս կատաղած
մարդը յիշել իրան տունը քանդողի հօրն ու
մօրը, ու եօթը պորտը - էսպերանտօ լեզուով...

Ծայրայեղ յուզումնէրի արտայայտութիւններ
են սրանք, այո՛: Բայց, կրկնում եմ, ո՞րն Է այն
խօսքը, որ չունի իր մէջ - աւելի կամ պակաս
չափով — յուզման տարը: Կեանքը լի է մանր ու
խոշոր յուզումներով, հետեւապէս յուզումնալի է
- ու պիտի՛ լինի — նաեւ խօսքը: Պատկերներն
են — ու սրանց շաղկապումը, որ տալիս են խօսքին
յուզելու կարողութիւն եւ արտայայտելու
թափ։

Կրկնում էմ դարձեալ, սա այսպէս է ոչ միայն
բանաստեզծական երկի կամ մեծ յուզումների,
այլ եւ սովորական, հանգիստ խոսակցութեան
մէջ: Ահաւասիկ՝ մի քանի տեղ վերեւ՝ ես
գրեցի «իր տունը քանղող» ու «եօթը պորտ» խօսքերը:
Չգիտեմ, թէ իմ տեղը ի՞նչպէս կարտայայտուէր
էսպերանտիստը: Բայց գիտեմ հաստատ,
որ ի՚նչպէս էլ գրելու լինէր, նրա խօսքը՝
ինձ ու իմ ընթերցողի համար՝ բնաւ չէր լինի
այն, ինչ որ է հայերէն «տուն քանդողը» ու «եօթը
պորտը»։

էսպերանտոն - որքան էլ կատարէլագործւի
ու որքան էլ տարածուի — չի կարող փոխարինել
կենդանի լեզուները։

Եւ մի կենդանի լեզու — որքան էլ հարուստ