Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շուարած. ի՞նչպէս ասեմ սա հայերէն...

Կարճկանցի Խուդոն անգրագէտ մարդ էր, քրդահայ գեղջուկի շատ սահմանափակ բառարանով եւ թարգմանածն էլ երգ էր, այսինքն՝ գեղարուեստական խօսքի ամէնից նուրբը: Բայց վերցրէք մի լաւ գրագէտ եւրոպացի, մի հմուտ ու շնորհալի թարգմանիչ, որի տրամադրութեան տակ է իր լեզուի ամբողջ հարստութիւնը ու թարգմանածն էլ բանաստեղծութիւն չէ: Երեւոյթը՝ իր էութեամբ կը մնայ նոյնը:

Ահա Լ. Տոլստոյի բարոյա–փիլիսոփայական մի գրուածք: Դէպքի բերումով, ինձ պատահել է կարդալ այդ գրուածքներից մի—երկուսը ֆրանսերէն լեզուով: Կարդացել եմ ու չեմ հաւատացել աչքերիս. մի՞թէ այս է ասել ու այսպէս է ասէլ Տոլստոյը... Ա՞յնքան եմ զարմացել ու ա՜յնքան հետաքրքրուել որ - Փարիզում - որոնել եմ ու դառել բնագիրը ու մի քանի գլուխ ուշիուշով համեմատել եմ թարգմանութեան հետ: Այո՛, կարծես թէ ճիշդ է. մարդը բարեխղճօրէն հետեւել է հեղինակին ու բարեխղճօրէն փոխարինել է ռուսերէն բառերը ֆրանսերէններով: Փոխարինել է ու - մեռցրել, սպաննել է մեծ ծերունու կենդանի խօսքը:

Տոլստոյի անհանգիստ, միշտ որոնող, յանդուգն, խոր ու զօրեղ միտքը — այն իսկ միտքը, որ՝ օուսերէն արտայայտուած լարում է, յուզում ու պաշարում ընթերցողի ամբողջ հոգին