Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանաչում եմ հայեր — ինքս մէկն եմ նրանցից —
որոնք «շատ լաւ» խօսում են ու գրում
ռուօերէն: Բայց մեր «շատ լաւը» այնուամենայնիւ
չի եղել ռուսերէն. մեզ պակասել է այն ուրոյն
ոգին, որ այնքան բնորոշ այնքան հրապուրիչ
ու այնքան արտայայաիչ իսկական ռուս
մարդու խօսքի մէջ:

Մի ժամանակ ռուս պահպանողականները
վայնասուն էին բարձրացրել հրեայ հրապարագիրների
դէմ, որ մեծ բանակով հեղեղել էին
պարբերական մամուլը ու խորթ, օտար տարրեր
էին մտցնում ռուսերէնի մէջ: Եւ իրաւունք ունէին
պահպանողականները. հրեաները իրօք փչացնում
էին, այլասերում Պուշկինի ու Տուրգենեւի
լեզուն:

Ճանաչում եմ հայեր, որ մանկութիւնից խօսել
են ռուսերէն ու միայն ռուսերէն, ուրիշ լեզու
չեն գիտեցել։ Բայց նոյնիսկ սրանց ռուսերէնը
ռուսերէն չի եղել:

Լսել եմ ու հաւատում եմ, որ Կեսարիայի
կամ Ադանայի հայերը խօսում են անարատ թուրքերէն —
թուրքի պէս ու թուրքի չափ: Բայց այո
յաջողութեան հասնելու համար պէտք էր, որ մի
քանի սերունդ անընդհատ ու անխառն թուրքերէն
խօսէին, ինչպէս խօսել են Անատոլիայի այդ Հայերը:

Գիտութիւն չէ լեզուն, որ երեխան սովորում
է ընտանիքի մէջ կամ դպրոցում, այլ — խոշոր