Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լափերով — ժառանգութիւն է, որ իր հետ բերում
է աշխարհ ծնած իսկ օրից: Թող որ դեռ
չկարողանայ թոթովել բառեր ու կապել
նախադասութիւններ. ապագայ լեզուի էական տարրերը,
հոգեբանական հիմքը պինդ նստած են նրա
փոքրիկ ուղեղի մէջ: Խօսելու կարողութիւնը ու
լեզուային առանձնայատկութիւնները նա
ժառանգում է ծնողներից այնպէս, ինչպէս ժառանգում
է ուրիշ հոգեկան ու մարմնական
առանձնայատկութիւններ:

Գիտական Հոգեբանութիւնը մի օր կը բացատրի
անշուշտ (գուցէ եւ բացատրել է արդէն)
այս շատ հետաքրքրական երեւտյթը։ Եւ ես ամենեւին
չեմ զարմանայ, եթէ գիտութիւնը գայ
ապացուցանելու, որ ուղեղային որոշ կենտրոնների
կամ սրանք կազմող բջիջների անատոմիական
անվերջ - մանր տարբերութիւնները ու ֆոնքսիոնների
անչափ նուրբ առանձնայատկութիւնները -
տարբերութիւներ ու առանձնայատկութիւններ,
որ անցնում են ժառանգաբար սերունդից
սերունդ - բնորոշում են մարդու լեզուն:

Ինչո՞ւ պիտի զարմանամ: ժառանգականութեան
երեւոյթները շատ հարուստ են նման օրինակներով։
Ահա մէկը։ Իմ հօր նայուածքը մի առանձին
արտայայտութիւն էր ստանում, երբ նա
հետեւում էր ուշադրութեամբ որեւէ խոսակցութեան
կամ ընկնում էր մտածումների մէջ: Ունքերի
մի աննշան շարժում կերպարանափոխում