Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր դէմքը, մտցնում էր մի փոփոխութիւն, որ
անկարելի է նկարագրել բառերով, բայց որը
շատ բնորոշ էր իր համար: Նոյն արտայայտութիւնը
ունեմ ես, ունեն եւ իմ տղաները: Մտածեցէք.
մկանունքային մի չնչին շարժում, որ
հետեւանք է այսինչ նեարդների ուրոյն դրդռման
եւ ուղեղային ուրոյն թելադրանքի — այս շատ
բարդ, անշօշափելի մանր ու աննկարագրելի
նուրբ գործողութիւնը անցնում է ժառանվաբար
պապից թոռներին:

Սա պակաս առեղծուած չէ, քան իմ ենթադրած
լեզուային առանձնայատկութիւնների ժառանգումը:

Ահա մի ուրիշ օրինակ, որ աւելի մօտ է մեզ
հետաքրքրող խնդրին: Խօսելիս կամ գրելիս՝ ես
կազմում եմ ընդհատ կարճ–շունչ, կէտադրութիւնով
ծանրաբեռնուած նախադասութիւններ,
սա իմ ոճն է: Նոյն առանձնայատկութիւնը -
շատ խոշոր չափերով — ունեն նաեւ իմ զաւակները։
Սխալ կը լինէր վերագրել այս երեւոյթը
դաստիարակութեան կամ երեխաներին յատուկ
ընդօրինակելու յատկութեան: Սխալ կը լինէր,
որովհետեւ ընդօրինակելու համար կային շատ աւելի
գայթակղեցուցիչ օրինակներ. մօր, աւագ
ընկերների, ուսուցիչների, դասագրքերի ու
ընթերցանութեան գրքերի օրինակները: Մնում է
ենթադրել, որ իմ զաւակները ոչ թէ ընդօրինակել,
այլ ժառանգել են ինձանից՝ նախադասու–