Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա թէ ինչու, հայը — որչափ նա հայ է
չի կարող խօսել ռուսերէն։

Ռուսերէնը իւրացնել չի կարող, բայց կորցնել
կամ փչացնել իր սեփական լեզուն՝ կարող
է հեշտօրէն:

Ես չեմ կարող խօսել ու գրել ռուսի պէս. իմ
հայ լինելը անդրադառնում է լեզուիս վրայ ու
խանգարում ռուսերէնին: Միւս կողմից՝ երկար
տարիների վարժութիւնը եւ ռուսերէն խօսելու
սովորութիւնը փչացրել են անզարմանելիօրէն իմ
հայերէնը: Ռուսերէն խօսում եմ հայավարի,
հայերէն գրում եմ ռուսավարի: Իմ տիպի ու իմ
դպրոցի մարդիկ՝ կէս–լեզուի մարդիկ են: Մի
մեծ դժբախտութիւն է սա, - է՛լ աւելի մեծ
այն իսկ պատճառով, որ մնում է սովորաբար
աննկատելի: Մենք այնքան ենք վարժուել այդ
շինծու անզօր ու անարտայայտիչ կէս–լեզուին,
որ կորցրել ենք (կամ կորցնելու վրայ ենք) առողջ
լեզուի բնազդը: Դժբախտութիւն է, որովհետեւ
զրկուած ենք արտայայտուելու ամէնից
զօրեղ միջոցից՝ կենդանի, հարազատ ու լիահնչուն
խօսքից:

Այս կէս—լեզուն՝ անմիջական հետեւանքն ու
բնորոշ արտայայտութիւնն է սկսուած
ապազգայնացման, ազգային այլասերման: Այնտեղ,
ուր նկատւում է այդ երեւոյթը՝ ազգը վտանցուած
է լրջօրէն: Զարգանալով, նա տանելու
է անխուսափէլիօրէն դէպի ոչնչացում...