Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիմֆոնիան: Ազգութիւնները — այդ օրֆեստրը
կազմող գործիչներն են: Ազգութիւնները ամէն
մէկը իրան յատուկ ձայնով ու իր առանձին
մելոդիայով պէտք է լրացնեն իրար, որպէսզի հասանելի
անեն երաժշտութեան ամենավեհ բարձունքները:

Գործիչները պիտի լինեն ոչ միայն բազմաթի,
այլ եւ անպատճառ բազմատեսակ:

Երեւակայեցէք մի շատ մեծ օրֆեստր, որ
բաղկացած է մի տեսակի գործիչներից միայն —
թող այդ գործիչը լինի ամէնից կատարեալը,
ասենք՝ ջութակը: Երկու հարիւր ջութակ ու երկու
հարիւր ջութակահար... Կարղ է, որ սա օրֆեստր
չէ կամ շատ անկատար օրֆեստր է, որովհետեւ
երաժշտական մտքի բազմակողմանի ու
լրիւ արտայայտութիւնը մնալու է անմատչելի
սրան. ջութակը - հարիւր ջութակը, հազար
ջութակը միասին — անզօր է այնտեղ, ուր պէտք
են տրոմբոների պղնձեայ կոչը, յաղթական
ֆանֆարը, կոնարբասերի խուլ մռնչիւնը կամ
թմբուկների որոտը:

Լսել եմ մի անեկդոտ, որ յիշելու է այստեղ:

Մի հացկերոյթի ժամանակ, ինչ որ բարձրաստիճան
ռուս հոգեւորական իբր թէ ակնարկներ
է արել Խրիմեան Հայրիկին՝ եկեղեցիները
միացնելու մասին։ Ինչ լաւ կը լինէր, ասել է,
եթէ մի օր վերանար դաւանանքների տարբերութիւնը
եւ բոլոր քրիստոնէական եկեղեցիները