Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաւանուէին ընդհանուր Մայր Եկեղեցու ծոցը
(հասկանալի է, որ այդ «մայրը» — ռուս օրթոդոքս
եկեղեցին է. «միութեան» իդէոլոգները
միշտ իրանց միացնելու քարոզիչներ են): Ու
Խրիմեանն էլ իբր թէ պատասխանել է, ցոյց տալով
սեղանի վրայ մի շքեղ ծաղկեփունջ. նայեցէ՛ք
այս փունջին: Տեսէք, որքան բազմազան են
Աստուծոյ ծաղիկները — տարբեր գոյների, տաբրեր
ձեւերի, տարբեր բուրմունքի... Մի՞թէ
փունջը աւելի գեղեցիկ կը լինէր, եթէ ունենայինք
միայն կարմիր վարդեր կամ միայն ճերմակ
շուշաններ...

Ըստ իտալական առածի՝ եթէ ճիշդ էլ չէ,
շատ լաւ է յօրինուած այս անեկդոտը:

VI


Այո՛, բայց ի՞նչ արժէք ունեն ինձ համար
այս աւելի կամ պակաս սրամիտ համեմատութիւներն
ու անեկդոտները, ծաղկեփունջն ու
օրքեստրը, վարդն ու շուշանը, ջութակն ու
թմբուկը, — նոյնիսկ մարդկութիւնն ու մարդկային
հանրութիւնը... Ես ոչ ծաղիկ եմ, ոչ երաժշտական
գործիք ու բնա՛ւ ցանկութիւն չունեմ տրամադրելու
իմ անձը՝ գերագոյն ներդաշնակութիւնների
հասնելու նպատակին: