Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւում - իրօք հիմնուած է պարզ թիւրիմացութիւնների
վրայ։

Առաջի ու ամենամեծ թիւրիմացութիւնն այն
է, թէ ես իբր թէ կարող եմ, ըստ ցանկութեան,
փոխել իմ ազգութիւնը - ոչ թէ ապազգայնանալ,
ազգայնօրէն այլասերուել այս կամ այն չափով
(նպաստաւոր պայմաններում կարող եմ անել
այդ), այլ սեփականացնել մի օտար ազգութիւն,
իմ «վատը» փոխարինել ուրիշի «լաւով»:

Այո, չատ կուզենայի, որ գերմանացի
լինեմ, — Գէօթէի, Էմմանուէլ Կանտի, Վաղների
ու Բիսմարկի ազգակիցը եւ լիակոկորդ
գոռամ ահաբեկուած մարդկութեան երեսն ի վեր.
Deutschlsand, Deutschland uber alles!
  
Գայթակղեցուցիչ է երգը, ի՛նչ խօսք...

Բայց իր ժամանակին ոչ ոք գլխի չի ընկել
հարցնելու իմ ցանկութիւնը եւ, երբ բաց արի
աչքերս, տեսայ որ — հայ եմ, անբուժելի հայ:

Ի՞նչ անեմ այս անջնջելի փաստի հանդէպ:

Շատ կուզենայի, որ մազերս դեղին լինեն
- Լոհենգրինի ոսկեթել մազերի պէս: Բայց իմ
մազերը սեւ են (աւա՜ղ էին...): Ի՞նչ անեմ, ո՞ր
ջուրն ընկնեմ: Կարող եմ, հարկաւ, մի քիչ դեղին
ներկ առնել հարեւան խանութպանից ու ամէն
առաւօտ—երեկոյ խնամքով ներկուել։ Բայց
տեսէք, որ դրսից քսած ոչ մի ներկ - ամէնից
թանկագինն անգամ - չի կարող տալ իմ մազերին
այն հաճելի գոյնն ու բնական փայլը, որ յա–