Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է խնդիր ու ծանր տարակուսանքների մէջ ձգում
ինձ:

Գերմանացի չեմ կարող դառնալ ես, որքան
էլ ցանկանամ - իմ կարողութիւնից վեր բան է
դա: Շատ որ աշխատեմ — ու լաւագոյն դէպքում
- մի տեսակ imitation պիտի յաջողեցնեմ, ոչ
աւելին:

Արդ՝ որքան էլ նախանձեմ շիկահեր ասպետ
Լոհենդրինին, պէտք է հասկանամ — եթէ մի պաստառ
խելք ունեմ գլխումս - որ իմ բնական սեւը
աւելի լաւ է, քան խանութից առնուած՛ դեղինը:
Աւելի լաւ է թէկուզ այն մի հատիկ պատճառով,
որ իմ կեղծ ոսկեբաշով չպիտի կարողանամ գրաւել
ոչ մի տառապող իշխանուհու սիրտ, որովհետեւ
իշխանուհին իսկոյն կռահելու է, որ ես Լոհենգրին
չեմ, այլ միայն ներկուած եմ ըստ Լոհենգրինի.
իշխանուհիները այնքա՜ն խորամանկ
են...

Ես՝ իմ սեւ մազերով, շատ աւելի խելացի կը
վարուեմ, եթէ կեանքի մեծ բեմի վրայ բաւականանամ
Ռոմէոյի դերով ու իմ հոգու գանձէրը
Ջուլլետտային նուիրեմ։ Այդ է իմ անելիքը:
Պէտք չէ, որ ներկեմ մազերս - կորած աշխատանք
ու անյուսալի գործ է դա, - այլ որոնեմ
ու գտնեմ գեղեցկութիւն հենց իմ սեւի մէջ՝ խնամեմ,
կոկեմ, փայլեցնեմ ու աճեցնեմ այն, ինչ
իրօք իմն է եւ իրական արժէք ունի թէ ինձ, թէ
ուրիշների համար: