Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ աւելի գերադասելի է, որ ես լաւ նւագեմ
իմ սրինգը, քան վատ ուրիշի ջութակը:
Ճիշգ է, իմ սրինգի diapasonը ուզածիս չափ ընդարձակ
չէ, ձայնն էլ մի քիչ սուր է, չունի ջութակի
թաւիչը... բայց եւ այնպէս երաժշտական
է ու հաճելի ականջի համար: Վերջապէս՝
մի բան կարող եմ նուագել սրինգի վրայ, մինչդեռ
ջութակի առջեւ մնում եմ շուար ու անօգնական:

Գերադասելի է ե՛ւ օրքեստրի, ե՛ւ անձնապէս
ինձ համար:

Որքան էլ համեստ լինի իմ գործիքը, այնուամենայնիւ
նա անհրաժեշտ է օրքեստրին, — առանց
սրինգի օրքեստրը օրքեստր չէ: Այստեղ է
իմ ու իմ գործիքի հանրային արժէքը: Միւս կողմից,
որքան էլ սահմանափակ լինի (ջութակի հետ
համեմատած) սրինգի երաժշտական կարողութիւնը
նա միակ գործիքն է, որ ընդունակ է
հարազատօրէն ու լրիւ արտայայտելու իմ հոգեկան
ուրոյն ապրումները, որովհետեւ իմ հոգին ինքը
կաղապարուած է «սրինգային» կաղապարում:
Այստեղ է իմ գործիքի արժէքը ինձ համար
սրինգից զրկուած՝ վատ ու անպէտք երաժիշտ
եմ ես:

Իմ սրինգը - այսինքն՝ ազգային մշակոյթն
ու ինքը ազգը - ժառանգական հարստութիւն է,
մի մեծ կապիտալ, որ պէտք է գործի մէջ դնեմ
ու շահեցնեմ հենց իմ օգտի համար: Իմ հոգեկան