Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարողութիւնները ամբողջովին ու լայնօրէն յայտ
բերելու, զարգացնելու եւ օգտագործելու համար՝
ամէնից մատչելի ու ամէնից ձեռնհաս միջոցը -
ազգային մշակոյթն է։ Ազգային մշակոյթը -
հետեւապէս եւ ինքը ազգը - պէտք են
ինձ հենց իմ եսը հաստատելու համար:

Թիւրիմացութիւն է, թէ հայը կարող է գերմանացի
դառնալ, եթէ նոյնիսկ սրտանց ցանկանայ ո
ւ շատ աշխատի։ Ապա թիւրիմացութիւն է,
թէ հայի համար «լաւ» է գերմանանալ - ոչ,
գերմանացի լինելը լաւ է գերմանացու համար,
իսկ հայը իր լաւը պիտի որոնի հայութեան մէջ:

Մատնանշելու է եւ մի երրորդ թիւրիմացութիւն —
այն, թէ օրքեստրի մէջ սրինգ նուագէլը
զրկանք ու զոհաբերութիւն է ուրիշի օգտին: Սխալ
բան է դա։ Սրինգը ոչ միայն նուագում է,
այլ եւ լսում է նուագը, ինքն էլ վայելում է երաժշտական
երկը։ Նրա համար միեւնոյն չէ՝
լաւ է կազմուած թէ վատ, լրիւ է թէ պակասաւոր
օրքեստրը: Նա՛ ինքը շահագրգռուած է, որ
ամէն գործիք իր տեղում լինի, հնչեցնի իր ձայնը,
լրացնի հարեւանի պակասը, ոյժ եւ արտայայտութիւն
տայ խմբական նուագին: Օրքեստրը
իբրեւ ամբողջութիւն՝ պէտք է սրինգին,
որովհետեւ սրինգը ինքն էլ սպառող է երաժշտական
արժէքների:

Աշխատանքի բաժանման ու համագործակցութեան
խնդիր է սա, - մի խնդիր, որի մէջ