Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացի հիմնական, թուով գերիշիող կամ բազաքականօրէն
տիրապետող ազգից — նաեւ ուրիշ
ազգեր, աւելի կամ պակաս մեծ զանգուածներով:
Պետութիւնը մէկ է, բայց այդ պետութիւնը կազմող
ազգերը — մեկից աւելի: Կան պետական
միութիւններ, բայց այդ միութիւնների շրջանակում
ազգային միութիւններ չկան:

Իրականութեան մէջ պետութիւնները ազգայնօրէն
միատարր չեն, — նոյնիսկ այնպիսի
ազգային պետութիւններ, ինչպէս որ են Ֆրանսիան,
Սպանիանն, Շուէդիան, Պրուսիան եւայլն:
Եթէ Ֆրասնսիայում ֆլամանդներն ու պրովանսալները
վաղուց արդէն կլանուել են, ձուլուել տիրող
ազգի մէջ բրետոնները հիւսիս արեւմուտքում
եւ բասկերը հարաւ–արեւմուտքում մինչեւ
այսօր էլ պահել են իրենց ազգային անհատականութիւնը:
Սպանիան մասամբ կոտորել, մասամբ
արտաքսել ու մասամբ էլ ազգայնօրէն չէզոքացրել
է մաւրերին ու հրեաներին, բայց բասկերը
դեռ մնում են իրանց լեռների մէջ: Շուէդիայում
բացի չուէդներից կան Ֆիններ, ինչպէս եւ Պրուսիայում՝
բացի Գերմաններից կային խոշոր դանգուածներով
նաեւ, լեհեր ու լիտուանացիներ:

Միւս կողմից, միեւնոյն ազգը միեւնոյն ազգին
պատկանող մարդիկ յաճախ բաժանուած են
լինում տարբեր պետութիւնների մէջ:

Ֆրանսիական ազգին պատկանող հատուածները
գոյութիւն ունեն նաեւ Ֆրտնսիայի սահ–