Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափով անգիտակցօրէն, ենթարկուելով ամբողջովին
կեանքի արտաքին պայմաններին ու պատմութեան
ուրոյն ընթացքին։ Եւ հեշտութեամբ
ապազգայնանում են, երբ փոխւում են առարկայական
պայմանները:

Ազգերի կենսունակութիւնն ու դիմադրական
կարողութիւնը՝ առարկայական հաւասար տւեալների
մէջ՝ համաչափ է նրանց ազգային գիտակցութեան,
իսկ այս վերջինը՝ ընդհանուր
զարգացման աստիճանին:

Զանգուածօրէն ապազգայնացնել այսօր անգլիացուն,
ֆրանսիացուն կամ գերմանացուն
անկարելիութեան չափ դժուարին ձեռնարկ է:
Մինչդեռ չերքէզը Պոլսում կամ Անատոլիայում
հեշտօրէն կորցնում է իր ազգային դիմագիծը եւ
երկու—երեք սերունդ անցած՝ անճանաչելի է
դառնում:

Իդէոլոգիան չէ, հարկաւ (կամ միայն իդէոլոգիան
չէ), որ ապահովում է թոյլ ու անգիտակից
ազգերի գոյութիւնը, այլ կենսական պայմանների
այն շատ բարդ գումարը, որը ընդհանուր
խօսքով՝ միջավայր է անուանւում (նիւթական
ու հոգեկան)։

Դժուար չէ հասկանալ, որ ազգայնօրէն այլասերուելու
համար հարկաւոր են նպաստաւոր
պայմաններ, իսկ սրանք տրամադրելի են մարդուն
ոչ ամէն տեղ, ոչ ամէն ժամանակ ու ոչ
միշտ պատշաճ չափերով: Շիրակի հայ գիւղացին՝
իր գիւղում նստած չի կարող ապազգայ–