Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նանալ, — նրան կը պակասեն անհրաժեշտ միջոցները:
Բայց նոյն շիրակեցին՝ մեծ զանգուածներով
Գալիցիա փոխադրուած՝ «լեհացել» է ժամանակի
ընթացքում այն աստիճանի, որ այսօր
գիտնականների գրքերից միայն կարող Է իմանալ,
թէ ինքը դարեր առաջ հայ է եղել:

Ընկերային աշխարհում — ինչպէս եւ բնախօսական
աշխարհում — տիպերը կազմւում են
ու հաստատւում անկախ անհատների կամ
խմբակցութիւնների գիտակցութիւնից, կամքից ու
ընտրութիւնից: Գիտակցութիւնն ու իդէոլոգիան
գալիս են հետագայում միայն, post factum:

Իդէոլոգիան կարող է ողջունել գիտակացած
փաստը կամ խոնարհուել իրականութեան առջեւ:
Բայց կարող է եւ ըմբոստանալ նրա դէմ:

Կրկնում եմ՝ ըմբոստանալու կարողութիւնը
— մարդ անհատի ու մարդկային խմբակցութիւնների
ամենամեծ առաւելութիւնն է ու առաքինութիւնը:
Մարդը համեմատաբար գիտակից է,
— աւելի քան ոեւէ ուրիշ կենդանի էակ երկրագնդի
վրայ: Նա ընդունակ է, որոշ չափերով,
քննադատելու ու գնահատելու կենսական երեւոյթները
իր, մարդկային տեսակէտից, զանազանել
ցանկալին ոչ—ցանկալիից եւ՝ որոշ սահմաններում՝
ուղղումներ մտցնելու իր անհատական
ու խմբական կեանքի մէջ:

Եւ այստեղ մեզ հետաքրքրողը յատկապէս