Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ թէ ինչ ուղղութեամբ են արտայայտուէլու
մէր կամքն ու ցանկութիւնը, - սա անմիջապէս
կախուած է նրանից, թէ ի՛նչ արժէք
ենք տալիս փաստին եւ թէ կարելիութիւններից
ո՛րն ենք գերադասում. մեր իդէոլոգիան է սա:

Իդէոլոգիան՝ ինքնըստինքեան՝ չի կարող
բնորոշէլ կեանքի ընթացքը, սպառէլ բոլոր կարէլիութիւնները.
նա անխուսափելիօրէն բախուելու է
իրականութեան հետ: Գրականութեան
մէջ — մեզանից դուրս — հանդիպելու ենք մեզ
նպաստող ու մեզ խանգարող, ընդդիմադիր ոյժերի:
Առաջինների հետ բնականօրէն պէտք է
դաշնակցենք ու գործակցենք, իսկ վերջինների
դէմ զինուենք, պաշտպանողական դիրքեր բռնենք
կամ յարձակողական գործողութիւններ
ձեռնարկենք:

Բախման հետեւանքը ամէն մի անջատ դէպքում՝
կարող է անյայտ լինել մեզ: Հաւատում
ենք, սակայն (առանց այդ հաւատի անկարէլի է
որեւէ իդէոլոգիա), որ վերջի հաշուին ու ընդհանուր
առմամբ՝ յաղթանակը մերն է շինելու,
որովհետեւ մեր հասկացողութիւնով մեր իդէոլոգիան
է ճշմարիտը, — այսինքն՝ կէանքից բխածն
ու կեանքն առաջնորդողը, ցանկալին ու կարելին:

Ո՞րն է «ճշմարիտն ու բարին» մեր դէպքում
— ազգերի կո՞ղմն է, թէ ազգերի դէ՞մ:

Ընթերցողը գուշակում է անշուշտ իմ պատասխանը.
ազգերի օգտին է այն: