Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մաններից դուրս, օրինակ՝ Զուիցերիայում (Ժնեւի,
Վոյի եւ Նիւչատելի կանտոններ). գերմանացիները՝
Աւստրիայում, Զուիցերիայում, —
սիսային Ամերիկայում, Ռուսիայում. անգլիացիները
նոյն Միացեալ Նահանգներում (եթէ հաշուի
չառնենք Կանադան, Աւստրալիան կամ Նոր
Զելանդիան, որոնք պետականօրէն դեռ մնում են
կապուած Անգլիայի հետ, բայց արդէն կանգնած
են անջատման ճամբու բրան). սպանացիներն ու
պորտուգալացիները կենտրոնական ու հարաւային
Ամերիկայի հանրապետութիւններում. թուրքերը՝
Ռուսաստանում (Ղրիմ, Վոլգա, թուրքեստան,
Անդրկովկաս) ու Պարսկաստանում (Ատրպատական)...

Այսինքն՝ միեւնոյն ազգերը բաժանուած են
տարբեր պետութիւնների մէջ. ազգային միութիւններ
կան, բայց համապատասխան պետական
միութիւններ չկան:

Յետոյ՝ կան ազգեր, որ ոչ մի պետութիւն
չեն կազմում (կամ չէին կազմում ամենամօտ
անցեալամ): Մեծ պատերազմից առաջ ֆինները,
լատիշները, էստոնները, լիտուանացիները, լեհերը,
չեխերը, սլաւոնները, իրլանդացիները, հայերը
վրացիները չունէին պետութիւններ, ինչպէս
չունեն մինչեւ այսօր բելգիական ֆլամանդները,
բրետոնները, բասկերը, քուրդերը, լագերը,
չերքեզները, օսերը, լեզգիները, վոտեակները,
բուրեանները եւ ուրիշ մանր ազգերը: