Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիւնների՝ այդ պարազիտներից ազատուելու համար —
օրինակ՝ կտրում, դէն են ձգում appendiceը:

Մի ուրիշ շատ էական տարբերութիւն. օրգանիզմի
մէջ սպառելու հաճոյքը — ինչպէս եւ
աշխատելու նեղութիւնը — չեն յատկացուած որոշ
օրգանների միայն, այլ տարածւում են
ամբողջ օրգանիզմի վրայ: Օրգանիզմի մէջ չի կարելի
բաժանել հաճոյքը նեղութիւնից, աշխատանքր՝
սպառումից — անբաժանելի գործողութիւններ
են սրանր• աշխատելր սպառել Հ արդկն
ու սպառելը՝ աշխատել: Չի ասել նաեւ,
թէ աշխատանքը ինքնըստինքեան նեղութիւն է ու
սպառումը՝ անպատճառ հաճոյք... Յամենայն
դէպս՝ հաճոյք թէ տհաճութիւն, — սրանք չեն
պատկանում որոշ օրգանների միայն, այլ
ընդհանուր են ամբողջ օրգանիզմի համար:

Եթէ ձեռքը յոգնել է աշխատելուց, յոգնութեան
տհաճութիւնը զգում է ոչ թէ ձեռքը կամ
ոչ միայն ձեռքը — ձեռքի մկանունքները, — այլ
օրգանիզմը ամբողջովին: Միւս կողմից՝ եթէ բերանը
ծծում է մի կտոր շաքար կամ ոտամոքսը
մարսում է խորոված կաքաւի միւս կամ աչքը
տեսնում է մի գեղանկար տեսարան կամ ականջը
լսում է երաժշտական նուագ, — բերանը, ստամոքսը,
աչքն ու ականջը չեն որ վայելում են
ճաշակելու, մարսելու, տեսնելու եւ լսելոլ հաճոյքը,
այլ օրգանիզմը իբրեւ ամբողջութիւն: