Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յաղթւում է, բախման գալով ոռւս կամ թուրք
լեզուների լեզուային կարողութեան հետ. —
բնական է ու լաւ, որ մեռնի աստիճանաբար ու
ասպարէզը թողնի թուրքերէնին կամ ռուսերէնին
կամ նոր կազմակերպուող մի լեզուի:

Բայց եթէ հայ լեզուն մեռնում է, իսկ ռուս
կամ թուրք լեզուն յաղթանակում է այն պատճառով
միայն, որ ռուսը կամ թուրքը փակում է
հայ երեխայի առջեւ իր մայրենի դպրոցի դռները
ու բռնի գնում ձեռքը ռուսերէն կամ թուրքերէն
դասագիրք, — սա արդէն հիւանդ կամ անկենսունակ
հայերէնի բնական մահը չէ, այլ մի
պարզ սպանութիւն: Դպրոց փակել կամ ոստիկանական
միջոցներով օտար լեզու պատուաստել,
մի լեզու իրաւազուրկ անել, իսկ միւսը մենաշնորհ
կամ արտօնեալ դիրքի մէջ դնել. սա ազգային —
այսինքն՝ մշակութային — պայքար
չէ, այլ բոլորովին տարբեր բան:

Եւ այսպիսի պայքարի մէջ կարող է յաղթւել,
բնաջնջուել լաւագոյնը, աւելի արժէքաւորը՝
յօգուտ պակաս արժէքաւորի։ Որովհետեւ
ժողովուրդների ազգային կարողութիւնը ոչ միշտ
համաչափ է իրանց միւս կարողութիւնների, —
օրինակ՝ պետական կամ զինուորական կարողութեան:

Ահա մի օրինակ.

Եթէ համեմատութեան դնէք հայկական
ճարտարապետութիւնը միջին դարերում եւ մեր օրե–