Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուրքերի երկարատեւ տիրապետութեան
տակ հայ ազգը վայրենացաւ, զրկուց նախորդ
սերունդների ջանքերով կուտակուած մշակութային
բոլոր արժէքներից եւ իր հոգու անթափանցելի
խորքերում հազիւ կարողացաւ փրկել պապենական
ճոխ ժառանգութեան բեկորներն ու
սաղմերը միայն՝ հեռաւոր ապագայում նոր ծիլեր
տալու համար:

Թուրքերից առաջ Հայաստան տեսել է ուրիշ
աշխարհակալներ՝ պարսիկներ, յոյներ, հռովմիացիներ,
արաբներ... Սրանք եւս ոյժի մարդիկ էին,
որ զէնքով տիրացան մեր երկրին ու երկար
ժամանակներ պահեցին մեզ իրենց իշխանութեան
տակ: Բայց սրանք բերել էին, զինական
ոյժի հետ միասին, նաեւ մշակոյթի ոյժ եւ սրանց
ձեռով ներմուծուած մշակութային նոր արժէքների
շնորհիւ բեղմնաւորուել ու լաւագոյն պտուղներ
էր տուել մեր սեփական ազգային մշակոյթը:
Անին՝ գերազանցօրէն հայկական լինելով
հանդերձ՝ ունի իր մէջ ե՛ւ պարսկական, ե՛ւ յունական,
ե՛ւ արաբական տարրեր:

Որքան էլ կորստաբեր եղած լինի մեր երկրի
համար այս օտարների տիրապետութիւնը, անհերքելի
է, սակայն, որ նա ունեցել է եւ դրական
հետեւանքներ: Չորցնելով քաղաքական անկախութիւն,
մենք հարկաւ զրկուել ենք ազգային
մշակոյթը զարգացնելու շատ կարեւոր միջոցներից:
Բայց, միւս կողմից, շփման գալով օտար