ու Մերձաւոր Արեւելքի քաղաքական քարտէզը հիմնովին փոխուեց, մինչդեռ ազգագրական քարտէզը (բացառութեամբ թուրքական նահանգների Փոքր Ասիայում) մնաց նոյնը կամ համարեա նոյնը:
Ալզասի բնակիչները, որ 1870 թուականին համարւում էին ֆրանսիացի, հօ չէի՞ն կարող յաջորդ տարին գերմանացի դառնալ եւ ապա՝ կէս դար գերմանացի լինելուց յետոյ՝ 1919 թուականին նորից ֆրանսիացիի վերածուել: Կարելի՞ է ընգունել, որ Թրակիայի թուրքը — մի մարդ, որ ամբողջ կեանքը թուրք է եղել ոտից մինչեւ գլուխ, հոգիով ու մարմնով, իր բոլոր բնազդներով, բոլոր հասկացողութիւներով ու հակումներով, իր ամբողջ ինքնագիտակցութիւնով - որ այդ թուրք մարդը այսինչ քաղաքամ այն ինչ թուղթը ստորագրելուց յետոյ՝ յանկարծ հելլէն դառաւ (հելլէն ազգութիւնով եւ ո՛չ հպատակութիւնով) ու երկու տարի չանցած՝ Մուսթաֆա Քեմալ փաչայի յաղթութիւնների շնորհիւ՝ դարձեալ թուրքացաւ: Կարելի՞ է ընդունելի որ մինչեւ այսինչ թիւը լեհական ազգը գոյութիւն չունէր եւ մի գեղեցիկ օր՝ համաձայն այնինչ դաշնագրի՝ ծնունդ առաւ, ու ասպարէզ իջաւ, կազմ ու պատրաստ:
Ի հարկէ, ազգերը անսկիզբ չեն, ոչ էլ յաւիտենական: Ազգերը (ինչպէս եւ պետութիւները) ծնւում են, ապրում, զարգանում, ծաւալւում ու մեռնում: Բայց — ասացի արդէն — այդ պրոցե–