Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեմ յանձնել հանելուկի լուծումը:

Առաջին ենթադրութիւնը պէտք է լինի այն, որ ամէն մի ազգ, որ ունի ազգային գիտակցութիւն ու ազգայնօրէն ապրելու կամք — ամէն մի այսպիսի ազգ, միանգամայն անկախ իր այսօրուայ կարողութեան չափից — կենսունակ է ու պիտանի, հետեւաբար, պէտք է ունենայ ապրելու հնարաւորութիւն:

Հակառակը կարող է ապացուցանել մահուան փաստը միայն:

Եթէ մի ազգ ունենալով հանդերձ ապրելու օբեկտիւ բոլոր պայմանները այնուամենայնիւ չապրեց, մեռաւ, — ահա այդ ժամանակ միայն, եւ ոչ դրանից առաջ — կարելի կը լինի ասել, թէ նա սնանկ էր, ապրելու անարժան եւ հանգիստ սրտով դագաղը դնել:

Եթէ ես, մի անհատ, ուզում եմ ապրել — ոչ ոք իրաւունք չունի զրկել ինձ օդից, արեգակի լոյսից ու սնունդիդ՝ պատճառաբանելով, թէ անընդունակ եմ ապրելու: Ունենալ ապրելու տարրական միջոցներ — սա իմ իրաւունքն է: Զրկել ինձ այդ միջոցներից — նշանակում է սպանել ինձ:

Նոյնն է եւ ազգերի վերաբերմամբ:

Անշուշտ, ազգերը, ինչպէս եւ անհատները, պայքարում են կեանքի ու ապրելու միջոցների համար: Եւ պայքարի հետեւանքը բնականօրէն լինում է ուժեղների յաղթանակը ի հաշիւ թոյ–