Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լերի: Բայց մարդկայնօրէն կազմակերպուած
մարդկային հաւաքականութիւնների մէջ ոյժի եւ
թուլութեան գաղափարը մի քիչ տարբեր իմաստ
ունի — եւ պէտք է ունենայ, — քան բիոլոգիական
աշխարհում։ Մարդիկ կազմակերպւում են
հենց նրա համար, որ սահման դնեն բիոլոգիական
կռուի մարդկայնօրէն անհանդուրժելի ձեւերին,
փոխանակեն կոյր ու բիրտ ոյժերը աւելի
բարձր կարգի ոյժերով, անտեսեն մարդկային
կեանքերը՝ ընդհանուր շինարարութեան համար:

Եթէ փողոցում մի մարդ, իմ քսակին կամ
վերարկուին տիրանալու համար, սպանում ու
կողոպտում է ինձ, սա եւս պայքար է եւ ուժեղի
յաղթանակ թոյլի հաշուին — յարձակուողը ատրճանակ
է ունեցել ձեռին — այսինքն՝ ուժեղ
է եղել: — Իսկ ես վերարկուիս տակը պողպատեայ
զրահ չեմ ունեցել — այսինքն թոյլ եմ եղել։
— Բայց այս ձեւի պայքար եւ այսպիսի յաղթանակ
չի հանդուրժում մարդկային հասարակութիւնը,
անթոյլատրելի ու վնասակար է համարում
եւ արգիլելու համար՝ զինուած պահակներ
է կանգնեցնում փողոցների անկիւններում: Իսկ
եթէ սպանութիւնն ու թալանը այնուամենայնիւ
տեղի են ունենում՝ հետապնդում է ու գտնամ
ոճրագործին, ձերբակալում է, դատի է տալիս
ու կախաղան հանում:

Ճիշդ նոյն միջոցները — ու ճիշդ նոյն պատճառներով
— պէտք է ունենայ կազմակերպուած