Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեան հին ու նոր Ուխտե, Միաստուածութեան
գաղափարը: Հելլադայի յոյները հազիւ մի քանի
գաւառակի տէր ազգ են եղել, բայց արել են
քաղաքակրթութեան համար աւելի, քան մարդկային
այնպիսի ովկիաններ, ինչպիսի էին ու են
չինական ու Հնդկական ազգերը — էլ չեմ խօսում
թուրք-թաթարական ցեղերի մասին։ — Անգլիական
ազգը կէս-վայրենի ցեղերից հազիւ կազմակերպուած՝
տուել է մարդկութեան Շէքսպիրի
թատրոնը ու այսօրուայ լուսաւորեալ պետութիւնների
քաղաքական կազմը: Նիդերլանդները,
որ ԺԶ. դարում եղել են սպանական հզոր կայսրութեան
ծայրագաւառներից մէկը միայն, տրւել
են հետեւեալ դարում այնպիսի մի ճոխ գեղարուեստ —
նկարչութիւն, — որին հաւասարը
թերեւս միայն Իտալիան տուած լինի: Նորվեգիական
փոքրիկ ազգը տուեց մեզ մեր օրերում այնպիսի
համաշխարհային դէմքեր, ինչպիսի են
Իբսենն ու Կնուտ Համսունը...

Դիտմամբ ընտրում եմ այնպիսի օրինակներ,
որոնց ազգային բնոյթը անվիճելի է. եբրայեցիների
կրօնը, հելլէնների քաղաքակրթաթիւնը
գիտութիւնը, փիլիսոփայութիւնը եւ արուեստը,
— Շէքսպիրի թատրոնը, անգլիական պետական
սահմանադրութիւնը, Նիդերլանդների նկարչութիւնը,
Իբսենի ու համսունի գրական երկերը
սրանք բոլորն էլ անկասկածելիօրէն ազգային
ստեղծագործութիւներ են։