Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգեր է վերաբերմամբ «մեծի» ու «փոքրիկի»,
ուժեղի ու թոյլի, պիտանիի ու անպէտքի
խնդիրներ պէտք չէ որ դրուեն. բոլորն էլ ցանկալի
են, բոլորն էլ պիտանի — ամէն մէկը իր
յատուկ սահմաններում եւ իր կարողութեան չափերով:

Քանի կենդանի է ազգը, ոչ ոք չի կարող ասել,
թէ ինչ կարելիութիւններ, ինչ թագնուած,
ներկայումս դեռ անյայտ գանձեր սնուցանում է
նա ապագայի համար:

Քանի կենդանի է ազգը — ամենից փոքին
իսկ, ամենից համեստը — նա իրաւունք ունի
ապրելու, ինքնահաստատուելու ու զարգանալու,
իրաւունք ունի իր տեղն ունենալու արեւի տակ:

Ազգերի պահպանումը — մշակութային տեսակների
պահպանումն է:

Վերացական արդարութեան կամ անառողջ
սանդիմենտալիզմի խնդիր չէ սա, այլ լայնօրէն
գիտակցած իրական շահերի պահանջ, ոյժերի
տնտեսութեան ու աշխատանքի լաւագոյն բաժանման
պահանջ:

Ազգային իրաւազրկութիւնների ու ազգային
ճնշումների պատճառով, մարդկութեան կէսը
անդամալոյծ է այսօր, անպտուղութեան դատապարտուած:
Սա ոչ միայն ոճիր է, այլ եւ բացարձակ
յիմարութիւն:

Պահանջը հասունացած է, գիտակցուած ու
հրապարակ հանուած: Մենք ապրում ենք մի