Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սը կատարւում է շատ դանդաղ եւ չի կարող
նոյնացուել պետական կեանքի հետ:

Հետագայում կը տեսնենք, թէ ինչ մեծ նշանակութիւն
ունեն պետական կազմակերպութիւները
ազգերի գոյութեան համար: Բայց որքան
էլ մեծ լինի այդ նշանակութիւնը, այնուամենայնիւ
չի կարելի չտեսնել, որ ազգն ու պետութիւնը —
տարբեր երեւոյթներ են, ազգային
գաղափարն ու պետական գաղափարը — տարբեր
գաղափարներ:

Ազգը պետութիւն չէ, ոչ էլ պետութիւնը
ազգ:

III


Պետական գաղափարի փոխարէն երբեմն
առաջադրւում Է աշխարհագրական գաղափար եւ
ազգային միութիւններին տրւում Է territorial
(երկրային) միութիւնների բնոյթ,— territorial
անկախ պետական սահմաններից, որոնք յաճախ
արհեստական են ու միշտ երերուն, մինչդեռ
աշխարհագրական սահմանները բնական շրջանակներ
են՝ երկիրն ու նրա վրայ ապրող մարդկութիւնը
անջատ հատուածների բաժանելու, համար:

Իրողութիւն է, որ ազգերը յաճախ ստանում
են իրանց անունները երկիրներից կամ՝ հակառա-