Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհերքելի է, սակայն, որ անիշխանական ապագայի հնարաւորութիւնները ենթադրում է այնպիսի խոր, այնպիսի արմատական փոփոխութիւններ թէ մարդու անհատական հոգեբանութեան եւ թէ գոյութիւն ունեցող ընկերային փոխյարաբերութիւների մէջ, որ պետութիւնների իրաւասութեան աստիճանական սահմանափակամը կատարլում է շատ դանդաղօրէն եւ ի սպառ վերացումը պահանջելու է շատ երկար ժամանակ: Եւ ինչ հեռանկարներ էլ գուշակի կամ ծրագրի ապագայի համար անիշխանականը, անհերքելի է, որ պատմական ներկայ շրջանում պետութիւնն է - ու միայն պետութիւնը - որի մէջ կարող է մարմնանալ - գէթ մասամբ — քաղաքացիի ու ազգի Հայրենիքը։

Ասում եմ՝ գէթ մասամբ, որովհետեւ անցեալ ու ներկայ պետութիւններից եւ ոչ մէկը չի եղել իսկական ու լրիւ Հայրենիք պետութիւնր կազմող բոլոր անհատների ու ամբողջ ազգի համար:

Պետութեան կազմի մէջ լինելը - ինքնըոտինքեան - դեռ չի նշանակում տէր լինել այդ պետութեան, ուրեմն, եւ չի նշանակում՝ Հայրենիք ունենալ: Պետութիւններ կազմող ազգերն ու մարդ—անհատները միշտ բաժանուած են եղել եւ դեռ այսօր էլ մնում են բաժանուած - երկու տարբեր դասերի, իշխողների ու իշխուածների, իշխանութեան տէրերի ու իշխանութեան ենթա–