Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաների: Մի կողմից՝ աւելի կամ պակաս իրաւատէր «քաղաքացիներ», միւս կողմից՝ աւելի կամ պակաս իրաւազուրկ «Հպատակներ» - իսկ հին աշխարհում նաեւ ճորտեր — ահա պետութեան կազմը:

Քաղաքացին քաղաքացի Է եւ, հետեւապէս, ունի Հայրենիք այն չափով միայն, ինչ չափով տէր է երկրին: Պարզ հպատակը, այսինքն՝ քաղաքականապէս իրաւազուրկ մարզը Հայրենիք չունի, ինչպէս չունի Հայրենիք նաեւ քաղաքականապէս իրաւազուրկ ազգը:

Չունի, բայց ձգտում է ունենալու եւ, ժամանակի ընթացքում, մեծ նուաճումներ է կատարել — ու շարունակում է կատարել — այս ուղղութեամբ:

Անշուշտ, այսօրուայ ամենից աւելի ազատաշունչ պետութիւնների մէջ անզամ — այն պետութիւնների, որ «ռամկավարի» Հանրապետութիւններ են անուանւում եւ ուր, ըստ օրենքի, բոլոր քաղաքացիները ու քաղաքացիների բոլոր կարգի խմբաւորումները վայելում են հաւասար իրաւունքներ — այդ պետութիւնների մէջ անգամ փաստօրէն շարունակում է գոյութիւն ունենալ իշխողների ու իշխուածների, դրութիւնը, ուրիշ խօսքով՝ Հայրենատէրների ու Հայրենազուրկների դրութիւնը:

Բայց, այս այսպէս լինելով հանդերձ, եթէ համեմատենք ժամանակակից Հանրապետութիւն–