Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցնում է պետական մեքանիզմի աշխատանքը,
որքան թուլացնում է մեքանիզմը: Բնազդն ու
կարիքը՝ լրացնելով միմեանց ու յենուած ոյժի
վրայ՝ կաշկանդելու են իշխուած ազգերի զարգացումը
յօգուտ իշխողի: Սա անխուսափելի է:
Ու կը մնայ անխուսափելի, քանի գոյութիւն ունեն
ազգայնօրէն բարդ պետութիւններ:

Պետութիւնը շատ զօրեղ գործօն է՝ իշխող
ազգի անհատականութիւնը հաստատելու համար:
Եւ նոյնքան զօրեղ գործօն է՝ իշխուած ազգերը
ապազգայնացնելու կամ — առնուազն — նրանց
բնական զարգացումը նեղ ու խեղդիչ շրջանակների
մէջ սահմանափակէլու համար:

Ահա մի պարզ — շատ պարզ, բայց եւ շատ
կարեւոր խնդիր — լեզուի խնդիրը:

Ահա մի պետութիւն ունի իր պետական լեզուն,
որով օրէնսդրում է, դատում, կարգադրում,
վարում պետական բազմաթիւ ու բազմազան
գործերը։ Քաղաքացին ամէն օր ու ամէն մի
քայլափոխին շփւում է այդ լեզուի հետ, որովհետեւ
ամէն օր ու ամէն մի քայլափոխին շփւում
է պետութեան հետ — գործ է ունենում պետական
հաստատութիւնների մէջ, հարկադրուած է
լինում դիմելու պետութեան գործակալներին
կամ նրանց հրամանները լսելու, կարդալու: Եւ
որքան աւելի զարգացած է պետական կեանքը,
այնքան աւելի մեծ է պետական լեզուի շրջառութիւնը,
հետեւապէս, եւ ազդեցութիւնը։ Կարելի